|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության` Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության առաջարկը, որը թույլ կտա անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ դատական մարմինների կողմից հետաքննություն կիրականացվի:
Ըստ Demokrathaber-ի` առաջարկն անցել է 376 կողմ, 140 դեմ, 5 ձեռնպահ, 10 անվավեր ձայներով:
Նշենք, որ առաջարկին կտրականապես դեմ է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: