|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանն առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով Ադրբեջանի և Հայաստանի սահմանը զատելու համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ մամուլի ասուլիսում:
«Մենք մանրամասնորեն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է՝ լուծելու համար միջադեպը, որն առաջացել է պետական սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայության պատճառով: Կողմերի հետ նախնական համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանագծմանը, սահմանազատմանը՝ սկզբում՝ հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանի Դաշնությունը կարող է մասնակցել որպես խորհրդատու և միջնորդ»,- ասել է Լավրովը: