Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում ենք հայկականություն, սա վերջին հարյուր տարվա ամենագլոբալ խնդի՞րն է։ Այս մասին ԱԺ ելույթում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Հայկականության հիմնական դրսևորումը հայկական քաղաքական համակարգերում և Սփյուռքում, չգիտես ինչու, թուրքատյացությունն ու ադրբեջանատյացությունն է եղել։ Իմ խոր պատկերացմամբ՝ դա որևէ կապ չունի հայկականության հետ, հայկականությունը լրիվ այլ կոմպլեքս է, դա Հայաստանը ներդրումային երկիր դարձնելու ծրագիր է, դա հարևանների հետ կայուն և սպառնալիքների չեզոքացմանն ուղղված հարաբերությունների կառուցում է, գիտական բաղադրիչների խթանում, հարևանների հետ կայուն խաղաղության ապահովում, ինտեգրացիոն սխեմաների մշակում է և այլն։ Հայկականության մեջ պետք է լինի ատելության էլեմենտը, որը ոչ թե պետք է ուղղված լինի որևէ ազգի, այլ տգիտությանը և լկտիությանը»,- ասաց Արսենյանը։
Նա նշեց, որ ՀՀ ղեկավարության կողմից տարվող խաղաղության օրակարգի կոնցեպտի շահառուն ՀՀ-ի և Արցախի ժողովուրդն է։