Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գյուղատնտեսական տարին աչքի ընկավ մթերումների հետ կապված խնդրով: Այս օրերին նույն այդ խնդրի առաջ են կանգնել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները. նրանք բողոքում են, որ չեն կարողանում մթերել խաղողը:
Yerkir.am-ի հետ զրույցում այդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը հավաստիացրեց, որ խնդիրը ոչ թե մթերման հետ է կապված, այլ մթերման գնի: Նա նախ նշեց, որ արդեն կան պայմանավորվածություններ` խաղողը սկսել են մթերել:
Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում գյուղացիները բողոքում և սպառնում անգամ կտրուկ քայլերի դիմել, Աշոտ Արսենյանը պատասխանեց. «Չգիտեմ` ինչու են բողոքում, երևի մթերման գնի հետ է կապված: Իհարկե, լավ կլիներ, որ բարձր գնով մթերեին գյուղացիների խաղողը, բայց շուկայական հարաբերություններ կան` շուկան է գինը թելադրում: Խնդիրը միայն մթերման գնի հետ է կապված»:
Պատգամավորը հավաստիացրեց, որ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է: «Ես հետևում եմ, կապի մեջ եմ ինչպես մարզպետի, այնպես էլ գյուղացիների հետ»,- ասաց նա: