Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-12-12 15:30
Քաղաքական

Հեսա Նոր տարի ա գալիս, կընկնեն հավի բդով, հնդուշկով, կմոռանան հանրաքվեն. Գուրգեն Արսենյան

Հեսա Նոր տարի ա գալիս, կընկնեն հավի բդով, հնդուշկով, կմոռանան հանրաքվեն. Գուրգեն Արսենյան

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով` այլևս չարժե հանրաքվեի մասին խոսել, քանի որ ինչ պետք էր` եղել է արդեն, և մյուսների վերքի վրա աղ լցնել պետք չէ:

«Էլ ո՞ւր աղ լցնենք նրանց վերքի վրա: Սուսուփուս թող մոռանան, էլի, իրենց համար: Կամաց-կամաց կմոռանան, ո՞նց կարող է չմոռանան: Մենք մեր արդյունքն արդեն արձանագրել ենք: Իսկ ընտրախախտում ե՞րբ չի եղել էս երկրում: Հեսա Նոր տարի ա գալիս, կընկնեն հավի բդով, հնդուշկով, կմոռանան, ու մենք էլ արդեն կգնանք` նոր ցիկլով աշխատելու և Ընտրական օրենսգրքի ժամանակ նոր արդեն կխոսենք, քանի որ Սահմանադրության փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել»,-  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արսենյանը:

Նրա խոսքով` շատ կարևոր է արդեն Ընտրական օրենսգրքի մասին մտածելը: «Հիմա ամբողջ հարցն արդեն վերաբերում է ընտրական օրենսգրքին, բա էլ ո՞նց պետք է ձևավորվի խորհրդարանական կառավարումը, ամենակարևոր բաներից մեկն է, հենց էդ ժամանակ էլ կխոսենք, մեր դիրքորոշումները կասենք, կռիվ կտանք Հանրապետականի հետ: Կռիվ ա լինելու Հանրապետականի հետ, իրենք կուզենան սենց անեն, մենք էլ կասենք` չէ, հոպ, մենք դրա համար չենք գնացել փոփոխությունների: Որովհետև իրենք կուզենան, որ իրենց ուզածով լինի, մենք էլ կասենք` ո՜չ, ստո՜պ, հլը մի վայրկյան, քաշեք էդ ձեր բաները, մոռացեք ձեր ամբիացիաները, թող ժողովուրդը որոշի»,- ասաց պատգամավորը: