|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն ենթադրում է վարչարարության բարելավման ու արդիականացման ընդարձակ համակարգ:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ քննարկվող նախագիծը շատ դրական բաներ է պարունակում: «Փառք Աստծո, առաջին անգամ եմ տեսնում, որ կառավարության ներկայացուցիչները տնտեսվարող-կառավարություն փոխհարաբերություններին փորձում են նայել այլ տեսանկյունից. մինչ այժմ Հայաստանի տնտեսվարողներին կառավարությունը դիտարկում էր որպես ապրուստի միջոց, հիմա հասկացել են, որ հնարավոր է համագործակցության այլ մեխանիզմ, և որ կառավարությունը կարող է բարեհաճ վերաբերմունք դրևսորել տնտեսվարողների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Նա մեջբերեց հայտնի ճշմարտություն, որ եթե ուզում ես սունկ հավաքել, պետք է սպասես, անձրև գա, որից հետո նոր գնաս, հավաքես, իսկ եթե անձրև չի գալիս, ուրեմն պետք այն կազմակերպես: «Հիմա անձրև կազմակերպելու գաղափարը մտել է կառավարության մոտեցման մեջ: Ուշ լինի, նուշ լինի»,- ասաց Գուրգեն Արսենյանը:
Նա բերեց նաև Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, երբ անապատը վերածվեց ծաղկող օազիսի շնորհիվ քաղաքական ղեկավարների մտահղացումների: Պատգամավորի համոզմամբ՝ ՀՀ կառավարությունը պետք է ձերբազատվի օպերատիվ կառավարման մոտեցումից և ավելի հեռանկարային գտնվի, որոշի, թե ինչ տնտեսություն է ուզում ստանալ:
Պատգամավորի կարծիքով՝ ԵՏՄ չենք մտել՝ ընկերություն անելու համար, ԵՏՄ-ում կա բացահայտ և ծպտյալ մրցակցություն, և ծպտյալ մրցակցությունը տվյալ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունն է: «Նավթ չունենք, հարգելինե\'րս, բայց մենք կարող են առաջարկել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որ այդ ամենը գրավիչ դարձնի Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար, տնտեսական գործունեություն ծավալելու համար: Կառավարությունը պետք է հետևություն անի այլ կառավարությունների կողմից ընդունված օրենքների վերլուծությունից: Ողջունում եմ ձեզ, փոխել եք ձեր պատերացումը, պաշտպանում, ծափ եմ տալիս երկու ձեռքով»,- ասաց Արսենյանը՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ հանկարծ չլինի այնպես, որ վերջում պարզվի, որ կառավարության ձեռնարկած քայլերը պրոպագանդիստական ակտ էին՝ ինչ-որ նեղ շահեր ապահովելու նպատակով: