Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորություն է, որ ծնողները հանցագործ են, աշակերտները հանցագործ են, սա էլ բերդ է, դպրոց չէ։ Դուրս կամ ներս չթողնելու համար փակել են դպրոցի դռները։ Այս մասին լրագրողներին ասաց Չեխովի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը։
Նշենք, որ Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվում է հերթական մրցույթը։ Երկուշաբթի եղել է մանկավարժական խորհրդի նիստ, որի ընթացքում ընտրել են ուսուցիչները, հաջորդ օրը` ծնողները, իսկ այսօր ընտրություն է կատարում խորհուրդը, որը կազմված է 9 անդամից. երկուսը մանկավարժ են, երկուսը` ծնող, չորսը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչ:
«Ժամանակին ԱԺ-ն էին ժողովրդական այգի դարձրել, փակեցին, հիմա էլ դպրոցներն են փակում։ Խոստացել ենք ոչինչ չանել, թեպետ մի քանի օր երեխաներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, բոյկոտել են դասերը, բայց դա պատճառ է, որ դպրոցի դարպասները փակեն»,- ասաց ծնողը։
Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 15-ին, որից հետո, քաղաքապետի որոշմամբ, պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի երկարամյա մանկավարժ Տաթևիկ Մելքոնյանը՝ մինչև մրցույթի կայանալն ու վերջնական արդյունքների հրապարակումը։ Սակայն Տաթևիկ Մելքոնյանին հայտնել են, որ ինքն այլևս պաշտոնակատար չէ, փոխարենը նշանակվել է մեկ ուրիշը, որը քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է՝ Դիանա Մինասյանը, և տնօրենի ընտրության առաջին փուլում գրանցել է զրո արդյունք։