Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-19 17:41
Հասարակություն

Իմ ժամանակ ոչ մի դպրոց չենք փակել, նույնիսկ եթե գյուղում լինի 1 երեխա, գյուղը պետք է ունենա դպրոց․ Ռոբերտ Քոչարյան

«Ավելի շատ հիմա մենք խոսում ենք անվտանգության մասին, մեր ինքնության մասին, Եկեղեցու, Եկեղեցուն պաշտպանելու մասին , և իսկապես  սա մեր ինքնությունը պաշտպանելու պայքար է։ Սա այն է, ինչ երևի միավորում է և պետք է միավորի բոլոր հայերին, իմ համար կարևոր է ընտանիքում ավանդական հարաբերությունները․ սա է մեր թիմի թեզը»,-Ամասիայում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Տպավորություն է, թե նախագահական ընտրրություններ են, ամեն ինչ անձի շուրջ է։ Մենք ուզում ենք մարդկանց ասել, որ վերջապես սա խորհրդարանական ընտրություններ են։ Բայց որտե՞ղ են արմատները, արմատները նաև գալիս են մեր այս Սահմանադրությունից և սուպերվարչապետական համակարգից ․․․ Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ամասիայի տարածաշրջանի խնդիրներին և դրանց հնարավոր լուծմանը։

«Այսօր Հայաստանում գյուղատնտեսության վիճակը գնալով վատանում է։ Ութ տարի անընդմեջ մենք անկում ենք արձանագրում գյուղատնտեսության ոլորտում, իսկ անասնաքանակը անգամներով է կրճատվել գրեթե 40%-ից ավելի։ Եթե մենք խոսում ենք անկախության մասին, ապա պարենային անկախությունը ևս այդ անկախության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եվ հետաքրքիր մի բան է ստացվում, անընդհատ խոսում են ինքնիշխանության մասին, բայց քանդում են այդ ինքնիշխանության հիմքերը, քանդում են անվտանգային համակարգը, քանդում են սննդային անվտանգությունը, քանդում են գրեթե ամեն ինչ, և մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ մենք գալիս ենք այս ընթացքը ստոպ տալու և կառուցելու համար, և մենք կարող ենք դա անել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Այն ինչ կատարվում է դպրոցների հետ, ընդհանրապես կրթական համակարգի հետ խայտառակություն է, իմ ժամանակ մոտ 140-ից ավելի դպրոց ենք կառուցել, և ոչ մի դպրոց չենք փակել։ Հիմա Հայաստանով մեկ, մոտավոր հարաբերակցությամբ, երկու դպրոց եթե կառուցում են, ուրեմն վեցը փակում են։ Եթե մենք ուզում ենք ունենալ գյուղեր, գյուղում պետք է լինի դպրոց։ Նույնիսկ գյուղում լինի մեկ երեխա, հինգ երեխա, գյուղը պետք է ունենա դպրոց։ Մեր մոտեցումը սա էր։ Եվ իշխանության գալով անպայման այս ամեն ինչը շտկում ենք»։