Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մի բարեհամբույր ոստիկան ինձ կանգնեցրեց, դե չի ճանաչում դիմակով, հանում եմ քարտը ցույց տամ, ասում եմ՝ բայց ես կասկածում եմ, որ կարող է կորոնավիրուսով վարակված լինեմ, չի վերցնում քարտը, ասում եմ՝ բայց պարտավոր ես վերցնել, վերցրու, հիմա քարտս վերցրել է, դրանից հետո ուզում է ինձ տա, ասում եմ՝ չեմ ուզում վերցնել, կասկածում եմ՝ երեկ մասնակցո՞ւմ էիր այդ ձերբակալություններին, ասում է՝ հա, ասում եմ՝ կասկածում եմ, որ դու կորոնավիրուսով վարակված ես։ Ինչքա՞ն խելք է պետք այսպիսի որոշում կայացնելու համար, այդ քարտերը ձեռքից ձեռք փոխանցելը եռապակտում է վարակման հնարավորությունը։ Ո՞վ է այս որոշումներն ընդունում, ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության»․ ըստ Yerkir.am-ի մեկնաբանելով անձնագրի պարտադիր առկայության մասին վերջին որոշումը՝ այսպիսի մի իրավիճակ ներկայացրեց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը։
«Ուզում եմ հարց տալ կառավարությանը, դուք պատկերացնո՞ւմ եք հաղթահարել այս համաճարակն առանց կարանտինի, 4-րդ ամիսն է արտակարգ դրության մեջ ենք, կարանտին չկա, ինչի՞ համար է արտակարգ դրությունը, եթե կարանտին չկա. միայն նրա համար, որ քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ»,-եզրակացրեց Բագրատյանը։
10 հազար դրամ տուգանում են, եթե մոտդ անձը հաստատող փաստաթուղթ չկա․ պարետն ի՞նչ իրավունք ունի հայտարարել, որ 10 հազար դրամ տուգանելու են՝ հայտարարեց նա՝ կասկածի տակ առնելով առհասարակ պարետի ինստիտուտը։
«Նախ ի՞նչ բան է պարետը, սա հակասահմանադրական մարմին է։ Անգլիայում տուգանքները սահմանում է խորհրդարանը 62 թվականից սկսած, եւ մինչեւ հիմա չի փոխվել։ Վարչապետը կամ նախարարը նստած՝ տուգանք է հայտարարում։ Ինչո՞ւ վերացրիք Ազգային ժողովը, Ազգային ժողովն էլ կապ չունի, կառավարությունն անում է այն, ինչ ուզում է։ Երկրում Սահմանադրություն կա, որ փողեր ծախսելը, վարկեր վերցնելն ու վարկ տալը ԱԺ-ի գործն է, որովհետեւ վարկ վերցնելը կամ վարկ տալը իջեցնում կամ ավելացնում է պետության ֆինանսական պարտավորությունը։ Այն, որ վարկ են տալիս փոքր բիզնեսին, մի խայտառակ իրավիճակ էլ այդտեղ է, ես պետք է տեսնեմ, ես ձեզ հարկ եմ տալիս։ Չէր կարելի այսքան իջնել, չէր կարելի այսպես 1 տարում թույլ տալ, որ այս հեղափոխությունը, եթե դա եղել է. ոմանք ասում են չի եղել... Այդ հեղափոխություններն անտանելի բաներ են, հեղափոխություններ լինում են միայն վայրի ազգերի մեջ, նորմալ ազգերը էվոլուցիայով են ապրում, ոչ թե ռևոլյուցիայով, որովհետեւ ռևվոլյուցիա ենթադրում է քանդել, և մենք հպարտանում էինք հայկական այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ», պետք է ողբալ դրա վրա, և մենք տեսնում ենք հետեւանքները»,-ասաց Հրանտ Բագրատյանը։
Նրա համոզմամբ՝ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում է Մուսոլինի դուչեի շրջանը Իտալիայում, և դա անպայման ավարտվելու է աղետով։
Նա նշեց, որ երեկվա դրությամբ հայտարարվել է կորոնավիրուսից 295 մահացածի մասին․ «Դա այդպես չէ․ նախ՝ դրան ավելացրեք նրանց, պետությունը խոստովանում է դա, ևս 140 հոգու, որոնք իբրև մահացել են այլ հիվանդությունից, բայց իրենք հիվանդ էին կորոնավիրուսով, միևնույն է՝ մարդը մահացել է կորոնավիրուսից, որովհետեւ եթե կորոնավիրուսը չլիներ ինքը 1 կամ 2 ամիս ավելի էր ապրելու։ Դրան նաեւ ավելացրեք հսկայական քանակության մարդիկ, որոնց ուղարկել են տուն ու նրանք տանը մահացել են։ Այսօր ես կառավարությունից չեմ կարողանում ստանալ, թե զագսերը քանի՞ մարդու կորոնավիրուսով մահվան թուղթ են տվել, քանի՞ կորոնավիրուսով մարդ է թաղվել։ Դեռ 3 ամիս առաջ եմ ասել կառավարությանը, սկզբում բարեկամաբար, նույնիսկ վիդեո եմ ուղարկել իրենց, թե ոնց են «էբոլայի» դեմ պայքարում․ ստեղծեք թաղման բյուրո եւ ինքներդ թաղեք բոլոր նրանց, ովքեր կորոնավիրուսով հիվանդ են, դու դա չես անում, հետո բողոքում ես, Նիկոլ Փաշինյանին է վերաբերում՝ չես անում, հետո բողոքում ես, որ թաղման ժամանակ հավաքվեցին։ Էբոլայի ժամանակ ընտանիքից 1 հոգի կարող էր գալ եւ տեսնել, թե ինչպես են թաղում։ Սա ցույց է տալիս անլրջությունը, պրոֆեսիոնալիզմի, կրթության եւ ինտելեկտի բացակայությունը»։
Բագրատյանի խոսքով՝ 3 հիմնական հարց կար, որոնց պատճառով կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիրը տապալվեց.
Ա․ Կարանտին․ Պետք էր մարդկանց թույլ չտալ տեղաշարժվել բնակավայրերի միջև, չէր կարող մարդը Երեւանից գնալ Արտաշատ, չարվեց, թանկ է։
Բ․ Հայաստանում 73 տոկոսի ձեռքին սմաթֆոն կա, ասեք՝ թող Կենտրոնական բանկն այդ հավելվածը քաշի, մենք հեռախոսով վճարում կատարենք, քանի որ երկրորդ հիմանկան տարածողը փողը եւ հատկապես պլաստիկ քարտերն են, մատը մատին չխփեց կենտրոնական բանկի ոչ նախկին, ոչ էլ նոր նախագահը։ Կենտրոնական բանկի նոր նախագահին երբ նշանակում էին, մենք ԱԺ-ում տեսանք դամբուլային խոսակցություն, ի՞նչ բան է վարկ, ի՞նչ բան է դրամավարկային քաղաքականություն, դամբուլային խոսակցություն, նոր նախագահը չի ասում՝ ընկերնե՛ր, ես այս հարցը կլուծեմ, ինչպես լուծեցին չինացիները, հարավկորեացիները։ Երեկ ինձ զանգել էին Հարավային Կորեայից, որտեղ վերջին 7 տարիներին դասախոսությունների շարք եմ ունեցել, զարմանում են, ասում են՝ մենք 50 միլիոն ենք 12 հազար հիվանդ կա, դուք 2.9 միլիոն եք ունեք 18 հազար հիվանդ, ո՞նց կարող է նման բան լինի, ինձանից ճշտում էին պատճառը։
Գ․ ինչո՞ւ ես սմարթֆոնով չպետք է տեսնեմ, թե այս տարածքում քանի կորոնավիրուսով հիվանդ կա, որ զգուշանամ, անուն-ազգանուն չեմ ուզում, պետությո՛ւն, ինձ ասա՝ ով է հիվանդ, ես չհիվանդանամ։ Դրա համար պետք էր ընդհանուր հիվանդներին ֆիքսել, թե ով որտեղ է ապրում, և ձեր հեռախոսը պետք է ցույց տա, եկանք հասանք Զեյթունով բարձրանում ենք, իմանում ենք՝ այնտեղ քանի հիվանդ կա, զգույշ լինենք, մարդիկ պետք է իմանան։
Խոսելով կառավարության կողմից քաղաքացիներին տրված աջակցության ծրագրերի մասին, Բագրատյանն ասաց. «Կառավարությունը, կարծեմ, 18 միջոցառում է մշակել՝ օգնենք 1 տարեկանին, օգնենք 3 տարեկանին, օգնենք 3 տարեկան 2 ամսականին, օգնենք, ով 1 ծնող է կորցրել, օգնենք ով կորցրել է ծնող ու կես, օգնենք ով բիզնես ունի, օգնենք ով բիզնես չունի, օգնենք արտադրողին, սպառողին։ Ես չեմ տեսել այդպիսի անգրագետ մոտեցում, դա հնարավոր չէ անվանել պրոֆեսիոնալ մոտեցում այդտեղ նույնիսկ երեւում է պրոֆեսիոնալիզմի բացակայությունը։ Եթե ինձ հարցնեին, ես կօգնեի միայն սպառողներին, կֆինանսավորեի նրանց եկամուտները, դու ի՞նչ գործ ունես սպառողի ծախսի հետ, ի՞նչ գործ ունես գազի ծախս փոխհատուցելու հետ, ա՛յ ընկեր, դու կարողացիր թոշակ տուր, կամ այն մարդը, որ աշխատանք է կորցրել, գոնե 66 տոկոսով պահպանիր աշխատավարձը, դու եկել և՛ ունևորին, և՛ չունևորին գազի փող ես մարում՝ ցաքուցրիվ անելով այն սուղ միջոցները, որ պետությունն ունի եւ դեռ պարզ չէ, թե հանրապետությունը քանի՞ ամիս պետք է դիմանա այս պայմաններում»։
Նա նկատեց, որ այս ամենի նպատակն է ամեն ինչ անել, որ եթե մի օր գա պատասխանատվության օրը կառավարության ղեկավարն ու անդամներն ասեն՝ մենք դա արել էինք։
Մանրամասն՝ տեսանյութում․