|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
NEWS.am-ը գրում է․
«Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել անցած տարվա օգոստոսից եւ որքան գիտեմ, Լոս Անջելես դեռ չի այցելել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ, ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամ Վիգեն Սոսիկյանը՝ հավելելով, որ իրենք որեւէ հարաբերություն չունեն դեսպանի հետ:
«Ինչ տեսակ դեսպան պետք է լինի, որ ամենամեծ գաղութը մեկ անգամ չայցելի: Ես շատ էլ վստահ չեմ, որ ինքն իր դեսպանությունը հաջողությամբ է իրականացնում Վաշինգտոնում: Իրականում վստահ եմ, որ ձախողությամբ է առաջնորդվում, որովհետեւ նույն վարչակարգի, նույն մոտեցումների ծառան է: Ուրեմն ես չեմ կարող խոսել Լիլիթ Մակունցի մասին, որովհետեւ Արեւմտյան Ամերիկայում ինքը մեզ անծանոթ է, չենք տեսել, միայն անունն ենք լսել եւ իր ձախավերությունն ենք տեսել Հայաստանի ԱԺ-ում»,- հայտարարեց նա»: