|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դիվանագիտական ջանքերը համացանցի միջոցով ընդարձակելու վերաբերյալ՝ ԱՄՆ ԱԳ նախարարության աշխատանքների շրջանակներում «Ֆեյսբուք»-ում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի միջև, որի ընթացքում շեշտվել է հայ-ամերիկյան առևտրական կապերը ամպրապնդելու և ներդրումների ջանքերը զարգացնելու կարևորությունը:
Ըստ Asbarez-ի՝ զրույցի ընթացքում նաև քննարկվել են հատկապես Հայ Դատի սահմանած երեք առաջնահերթությունները՝ կրկնակի տուրքերի կանխարգելումն ապահովող հարկային նոր պայմանագիրը, Հայաստանի դպրոցներում գիտության, ինչպես նաև ճարտարագիտության և ուսման զարգացման համար հատուկ գումարների տրամադրման, նաև Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթների հաստատման հարցը: