կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 17:28
Հասարակություն

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից անցկացված շուկայական հետազոտությունը ցույց է տվել Լոս Անջելես-Երևան նոնստոպ չվերթի պահանջարկը

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կողմից անցկացված շուկայական հետազոտությունը ցույց է տվել Լոս Անջելես-Երևան նոնստոպ չվերթի պահանջարկը

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անցկացրած` սպառողական շուկայի հետազոտությունը ցույց է տվել, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի (LAX) և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (EVN) միջև նոր չվերթի գործարկման անհրաժեշտություն կա: Շուկայի հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսի 3-ից մինչև հունիսի 13-ը` ներառելով ավելի քան 2200 ամերիկահայերի, հիմնականում` Կալիֆոռնիա նահանգից:  

«Հանձնախումբը շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, որոնք մասնակցել են մեր շուկայական հետազոտությանը, որի նպատակը Լոս Անջելես-Երևան նոնստոպ չվերթի պահանջարկն ուսումնասիրելն էր»,- նշել է ավիացիոն փորձագետ Զանգու Արմենյանը` հավելելով, որ ակնկալում են, որ հանձնախմբի հետազոտությունը կհայտնվի ավիաընկերությունների և Վաշինգտոնում ու Երեւանում ղեկավարների և կառավարիչների ուշադրության կենտրոնում, որոնց հետագա աջակցությունն անհրաժեշտ կլինի ապագայում նման թռիչքներ իրականացնելու համար:

Հետազոտության հիմնական արդյունքներից մեկն այն է, որ հարցվածների 97% -ը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել ներկայիս նախընտրելի ավիաընկերությունից, եթե Հայաստան հասնելու համար նման չվերթի հնարավորություն լինի:  Հետազոտությունը նաեւ պարզել է, որ ուղեւորների մեծամասնությունը պատրաստ է վճարել 100-800 դոլար` առանց կանգառի Հայաստան հասնելու համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ից Հայաստան չվերթ կազմակերպել պատրաստվող ավիաընկերության ուղեւորների մեծամասնության համար (58%) տարանցիկ երթուղի է համարվում Մոսկվան (SVO), ինչպես նաև այլ երկու միջազգային օդանավակայան` Դոհայում (DOH) եւ Փարիզում (CDG):

ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի տրանսպորտային վարչությանը` գործընթացի մեջ ներառել ԱՄՆ-ի ավիաընկերություններին եւ համապատասխան պետական մարմիններին, Դաշնային ավիացիայի վարչությանը և այլ պատկան կառույցների:

Հետազոտության տվյալների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հղումով