|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները երեկ հանդիպել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը:
Քննարկմանը մասնակցել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ANCA-ի ներկայացուցիչ Զանգու Արմենյանը: Քննարկման ժամանակ նշվել է, որ ուղիղ չվերթերը կնպաստեն ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրային, տնտեսական հարաբերությունների զարգացմանը: