|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լոս Անջելեսի առևտրի պալատը երկուշաբթի հայտարարել է մայիսի 25-ին կայանալիք Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովի չեղարկման մասին:
Ըստ Asbarez-ի՝ Թուրքիայի ամենանշանավոր 12 ընկերությունների ղեկավարների և խորհրդի անդամների մասնակցությամբ կայանալիք կլոր սեղան-հանդիպումը պետք է նպաստեր Լոս Անջելեսի և Թուրքիայի միջև գործարար կապերի զարգացմանը, սակայն համաժողովը չեղարկվել է Վաշինգտոնում նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակումից հետո Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի բարձրացրած մտահոգությունների պատճառով:
«Շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի պալատին իմ դիմումին արձագանքելու և Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովը չեղարկելու համար: ԱՄՆ-ի խաղաղ քաղաքացիների վրա հարձակումը դատապարտելի է և մեր երկրի օրենքների կոպիտ խախտում է»,- ասել է Գրեգորյանը: