Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա դրոշների «քաղաքականությունը», այսինքն` Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե ինչ դրոշներ կարելի է բերել կամ չբերել դալիճ։ Արգելված դրոշների ցանկում է նաև Արցախի դրոշը։
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ, միևնույն է, իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:
«Բնականաբար, մենք տանելու ենք մեզ հետ Արցախի դրոշը: Ճիշտ է, մենք սրտնեղած ենք` սահմանին տիրող իրավիճակի հետ կապված, սակայն կարծում եմ, որ սա ևս մեկ հնարավորություն է, մեկ գաղափար, որի շուրջ կարող է համախմբվել ամբողջ հայությունը: Մենք խաղաղության կոչով ենք գնալու»,- ասաց Գասպարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, 12-ին, 14-ին Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: Մայիսի 1-ին հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ: «Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան ներկայացուցիչը Իվետա Մուկուչյանն է, որը կներկայացնի LoveWave ստեղծագործությունը: