Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր հանդիպումների ժամանակ կատակով խոսել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ ներգրավված երկրների ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին. հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
Մասնավորապես՝ Բայդենը Պուտինին բնութագրել է որպես «միջուկային զենք ունեցող տղա, որն ընկերներ չունի»։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին նա, ըստ հեռուստաալիքի զրուցակիցների, ասել է՝ նա Անգելա Մերկելը չէ, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գործելաոճն անվանել է «աղմկոտ»։ ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ցանկանում է լինել Շառլ դը Գոլը»։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը NBC-ին ասել է, որ այս «անանուն լուրերը ոչ մի կերպ չեն արտացոլում այն, ինչ նախագահը ասում կամ մտածում է իր գործընկերների մասին, որոնց նա հարգում և գնահատում է»։