Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշումը, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։
Որոշումը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական կայքի մարտի 22-ի համարում։
Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների և սպառնալիքների դեպքում։
Հռչակագրի համաձայն՝ եթե նման ռիսկեր առաջանան, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնություններով և փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Միաժամանակ, անհապաղ քննարկումների ու համատեղ գործողությունների միջոցով կորոշվի օգնության ծավալն ու ձևը, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը։
Բացի դրանից՝ հռչակագրում կա կետ, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։
Հռչակագրի մեկ այլ հակահայկական կետով նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետաքննությանը»: