|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մերձավոր Արեւելքում նոր դարաշրջանի մեկնարկի մասին:
Երեքշաբթի Սպիտակ տանը Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին պատմական համաձայնագիր են ստորագրել Իսրայելի հետ` Միացյալ Նահանգների միջնորդությամբ:
«Մենք այստեղ ենք` փոխելու պատմության ընթացքը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Այսպիսով՝ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնն արաբական երրորդ եւ չորրորդ երկրներն են Եգիպտոսից եւ Հորդանանից հետո, որ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում Իսրայելի հետ:
Թրամփի խոսքով՝ առաջիկայում արաբական եւս 5 երկիր կարող է նման համաձայնագիր ստորագրել: Տասնամյակներ շարունակ արաբական երկրները բոյկոտում են Իսրայելին՝ պնդելով, թե կապեր կհաստատեն միայն Պաղեստինի հետ հակամարտությունը կարգավորելուց հետո:
Պաղեստինում այս համաձայնագրերը «դավաճանություն» են որակում՝ նշելով, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, միայն երբ Իսրայելը դուրս գա բռնազավթած հողերից: Իսկ մինչ Վաշինգտոնում պատմական գործարքներ էին կնքվում, Գազայի հատվածից զինյալները հրթիռներ են արձակել դեպի Իսրայել, Իսրայելն էլ պատասխանել է: