Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք բացառիկ հնարավորություն ենք ընձեռել իշխանությանը, որ համատեղ հայտարարությամբ հանդես գանք մեր պետական, ազգային շահերը պաշտպանելու համար՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Շուշիի հռչակագիրը դատապարտելու բանաձև ընդունելու՝ ընդդիմության առաջարկած օրակարգը։
Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա ամբողջությամբ հակահայ՝ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված փաստաթուղթ է, և ընդդիմությունը դրա դեմ հայտարարության տեքստ է բերել, որի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են եղել, իսկ իշխող ՔՊ-ն առաջարկել է միասին անել այդ գործը։
«Եկեք միասին անենք՝ մի նախադասություն պահպանենք, որտեղ գրված է՝ «Շուշիի հռչակագիրը իր սադրիչ և ապակառուցողական բնույթով անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»։ Այս մի նախադասությունը եկեք ընդունենք համատեղ, մնացածը ինչ ուզում եք՝ ավելացրեք, պակասեցրեք, իսկ եթե դուք այս նախադասությունը չեք ընդունում, հենց այդպես էլ ասեք։ Դուք է՛դ չեք ընդունում, ի՞նչ միասնական քաղաքականության մասին եք խոսում»,-ասաց Ռուստամյանը։
Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, ՔՊ-ն պետք է վավերացնի Շուշիի հռչակագիրը, սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը՝ վերջանա-գնա։
Մանրամասն՝ տեսանյութում․