Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքի մասին Շուշիի հռչակագիրը դատապարտելու բանաձև ընդունելու՝ «Հայաստան» դաշինքի նախաձեռնած քննարկումների ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ միայն մեկ հարց է այժմ կարևոր՝ Շուշիի հռչակագիրը Հայաստանի համար ընդունելի՞ է, թե՞ ոչ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ՔՊ-ի անունից պատասխանեց, որ այլ երկու երկրների միջև կնքված փաստաթուղթն իրենց խնդիրը չէ, իրենց խնդիրը խաղաղություն իրականցնելու օրակարգն է, որի ճանապարհին ՔՊ-ն ունի իր տակտիկական մոտեցումները, որից ելնելով իրականացնում են բոլոր այն քայլերը, որոնք իրականցնում են։
«Մենք արձանագրում ենք, որպես ՀՀ իշխանություն, որ աջակցություն ենք ստացել ՀՀ ժողովրդի կողմից, հարևան ժողովուրդները ունեն իրենց նպատակները, որոնք միշտ չէ, որ համընկնում են ՀՀ ժողովուրդի նպատակների հետ»,-ասաց Գուրգեն Արսենյանը։
Ռուստամյանը մի քանի անգամ ստիպված եղավ հարցնել՝ իսկ ՀՀ ժողովուրդը իրենց տվե՞լ է իրավունք՝ Շուշիի հռչակագրին համաձայնելու, Արսենյանը համառորեն կրկնեց, որ իրենց նպատակը խաղաղության օրակարգի հաստատումն է։
Մանրամասն՝ տեսանյութում․