Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի Միլի մեջլիսը երեքշաբթի կայացած լիագումար նիստում հավանություն է տվել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրին»։
Հիշեցնենք, որ օկուպացված Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։
Ադրբեջանը և Թուրքիան, համաձայն հռչակագրի, պայմանավորվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների և սպառնալիքների դեպքում։
Հռչակագրի համաձայն՝ եթե նման ռիսկեր առաջանան, Բաքուն և Անկարան համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն, հանդես կգան այդ ռիսկերն ու սպառնալիքները վերացնելու նախաձեռնություններով և փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Միաժամանակ, անհապաղ քննարկումների ու համատեղ գործողությունների միջոցով կորոշվի օգնության ծավալն ու ձևը, երկու երկրների զինված ուժերը կիրականացնեն անհրաժեշտ համակարգումը։
Բացի դրանից՝ հռչակագրում կա կետ, ըստ որի՝ Բաքուն և Անկարան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ։
Հռչակագրի մեկ այլ հակահայկական կետով նշվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան «աջակցում են առանձին երկրների արխիվների բացմանը և պատմաբանների կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների հետաքննությանը»: