|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պենտագոնը մեղադրել է ռուսական ուժերին Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ և ասել, որ կօգնի ապացույցներ հավաքել, քանի որ Կրեմլը հարձակումներ է իրականացնում՝ որպես պատերազմի կանխամտածված ռազմավարության մաս: Այս մասին գրում է Reuters-ը։
«Մենք, անշուշտ, տեսնում ենք հստակ ապացույցներ, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում, և մենք օգնում ենք դրա ապացույցները հավաքել»,- ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Բայց կան հետաքննական գործընթացներ, որոնք կշարունակվեն, և մենք պատրաստվում ենք նպաստել այս հետաքննության գործընթացին: Թե դրանից ինչ դուրս կգա, դա Պենտագոնի ղեկավարության որոշելիքը չէ»,- նշել է նա:
38 երկրներ պաշտոնապես Միջազգային քրեական դատարան են ներկայացրել Ուկրաինայում «Ռուսաստանի կատարած վայրագությունների մասին» զեկույցներ։
Փետրվարի 28-ին Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել էր, որ որոշել է հետաքննություն սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։