Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը՝ մանրամասնելով, որ 2018-ի 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 11.243 դեպք, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 12.250:
«Սա գլխավորապես պայմանավորված է գողությունների աճով՝ 1200 դեպքով, իսկ ոչ մեծ ծանրության գողությունների թիվն աճել է 984 դեպքով: Եթե մենք համադրում ենք այս 984 թիվը և ընդհանուր հանցագործությունների աճի թիվը՝ 1007, տեսնում ենք, որ հանցագործությունների աճի մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված մասնավոր գանգատի դեպքերի շարքը դասվող գողություններին՝ ոչ մեծ ծանրության»,- նշեց ոստիկանության գնդապետը:
Ըստ նրա՝ հանցագործությունների դեպքերի աճի վրա որոշակիորեն ազդել է նաև համաներված անձանց կողմից նոր հանցագործությունների կատարումը։ «Ազատ արձակված շուրջ 650 անձանցից 88-ը նորից հանցագործություն է կատարել, խոսքը վերաբերում է բացահայտված դեպքերին: Կարելի ենթադրել, որ համաներմամբ ազատված անձինք կատարել են հանցագործություններ, որոնք դեռ բացահայտված չեն: Այդ անձինք կատարել են 178 հանցագործություն՝ սպանության փորձեր, ավազակություն, առողջությանը վնաս պատճառել, թմրամիջոցների իրացում և կողոպուտ: Իհարկե, մեծ մասը գողության դեպքեր են՝ 118, այդ թվում՝ 21-ը` բնակարանային գողություն», - ներկայացրեց Ղուկասյանը:
Նա նշեց, որ 35 դեպքով աճել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կազմելով 134 դեպք, ինչը պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության դեպքերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում 253 դեպքով կամ 16.2 տոկոսով ավելացել են նաև ծանր հանցագործությունները, որոնցում մեծ թիվ են կազմում բնակարանային գողությունները և կաշառքի դեպքերը: Ավելացել են նաև սպանության և սպանության փորձերի դեպքերը: