Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից Անկարայի դուրսբերման հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը պրոֆեսիոնալ է եղել։ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռազմական համագործակցությունը, ինչի մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։
«Հոկտեմբերի վերջին՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ, մենք խորհրդակցություններ անցկացրինք (Թուրքիայի ներկայացուցիչների հետ) բացառելու որոշման վերաբերյալ և այն մասին, թե դա մեզ համար ինչ է նշանակում ապագայում՝ երկկողմանի հիմքով: Սրանք շատ արդյունավետ պրոֆեսիոնալ խորհրդակցություններ էին։ Թուրքիան մնում է մեր արժեքավոր դաշնակիցը Հյուսիսատլանտյան դաշինքում, որի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, և մենք ցանկանում ենք շարունակել վստահ լինել, որ դաշինքի շրջանակներում մենք կկարողանանք շարունակել աշխատել Թուրքիայի հետ ընդհանուր անվտանգության շահերի շուրջ»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դրական է արձագանքել Անկարայի՝ Վաշինգտոնից F-16 կործանիչների ձեռք բերմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան F-35-ի ծրագրից բացառվել էր ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: Վերջերս Թուրքիան հայտարարել էր, որ այդ ծրագրի համար 1.6 մլրդ դոլար է հատկացվել, որը կա՛մ պետք է վերադարձվի, կամ՛ F-35-ի փոխարեն տրամադրվեն F-16-եր և թուրքական բանակում առկա F-16-երի արդիականացման մասեր: