կարևոր
3058 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 12:52
Քաղաքական

Փաշինյանը գիտակցաբար ստում է․ պատգամավորը թղթապանակում ապացույցներ էր հավաքել

Այստեղ հավաքված են գրառումներ, պաշտոնական հայտարարություններ, փաստաթղթեր, որոնք փաստում են 2 բան, Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմաաթայի 1991 թվականի դեկտեմբերի 8-ի հռչակագրով երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև պատկերացրել է Արցախը՝ Ադրբեջաննի կազմում։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այստեղ կգտնեք նրա 2 ստատուսներ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, որ շնորհավում է, որ Արցախն անկախացել է խորհրդային Ադրբեջանից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորում է, որ Արցախը անկախացել է Խորհրդային միությունոից։ Երեկ ևս Ազգային Ժողովում հերթական անգամ հայտարարարելով, որ մադրիդյան սկզբունքներով Արցախը Ադրբեջանի կազմում է, սուտ է, դա գիտակցաբար ասված սուտ է, որովհետև այդ նույն փաստաթղթով հստակ խոսվում էր Արցախի հետագա ճակատագրի մասին»,- ասաց պատգամավորը։