կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 17:47
Աշխարհ

Մենք զենքերը վայր չենք դնի՝ մինչև մեր հաղթանակը. Զելենսկի

Մենք զենքերը վայր չենք դնի՝ մինչև մեր հաղթանակը. Զելենսկի

Մենք զենքերը վայր չենք դնի՝ մինչև հաղթանակը. այս խոսքերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ռուս ցանցահենների կողմից իր անունից կեղծ հաղորդագրություն տարածելուն։

«Մանկական վերջին սադրանքի մասին՝ որ ես իբր առաջարկում եմ զենքերը վայր դնել։ Ես կարող եմ առաջարկել զենքերը վայր դնել միայն Ռուսաստանի Դաշնության զինվորականներին և վերադառնալ տուն։ Իսկ մենք արդեն տանն ենք, պաշտպանում ենք մեր հողը, մեր երեխաներին, մեր ընտանիքներին։ Մենք զենքերը վայր չենք դնի՝ մինչև մեր հաղթանակը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։