|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնել ենք, որ հարձակում է տեղի ունեցել Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող HSBC բանկի վրա: Yerkir.am-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ հանցագործը փախուստի դիմելիս վնասազերծվել է Գյուլբենկյան փողոցում՝ բանկից մոտ 50 մ հեռու: Փախուստի ընթացքում գողոնը, ինչպես նաև նրա ինքնաձիգը և նռնակը թափվել են գետնին: Ի դեպ, հանցագործին օգնել են վնասազերծել դեպքի վայրում գտնվող քաղաքացիները:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ վնասազերծման ժամանակ վիրավորվել է մեկ ոստիկան և բանկի պահնորդական ծառայությունն իրականացնող աշխատակից:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: