Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին և կոչ արել վայր դնել զենքերը՝ իրենց կյանքը փրկելու համար։
Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական զորքերն Ուկրաինայում այնպիսի կորուստներ են կրում, որոնք չեն տեսել ո՛չ Սիրիայում, ո՛չ Չեչնիայում։
«Եթե ձեր պատերազմը՝ ուկրաինացի ժողովրդի դեմ պատերազմը, շարունակվի, ապա Ռուսաստանի մայրերն ավելի շատ երեխաներ կկորցնեն, քան աֆղանական և չեչենական պատերազմներում միասին վերցրած։ Ձեր ինչի՞ն է դա պետք»,- ելույթում ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ռուս զինվոր, որը վայր կդնի զենքը, ողջ մնալու հնարավորություն կունենա։