Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ օտարերկրյա գործընկերները սկսել են երկիր ուղարկել այն զենքը, որը խնդրել էին։
«Ես շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք վերջապես լսեցին մեզ: Որոնք մեզ տալիս են հենց այն, ինչ մենք խնդրել ենք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը։
Կանադայի պաշտպանության նախարարությունը մեկ օր առաջ Ուկրաինային է հանձնել ծանր հրետանի և հաուբիցներ, ինչի մասին խնդրել է Կիևը։ Գործակալության տվյալներով՝ Օտտավան Կիեւին է փոխանցել M777 հաուբիցներ եւ զինամթերք, ինչպես նաեւ լրացուցիչ «Carl Gustaf» հակատանկային զինամթերք։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր «Կեսար» ինքնաձիգներ ուղարկել Ուկրաինա։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի օրվա ընթացքում կուղարկվեն ծանր հրետանի ու զինամթերք։ «Միլան» տեսակի տասնյակ հակատանկային համակարգեր, որոնք վերցվել են Ֆրանսիայի զինված ուժերի պաշարներից, արդեն հասցվել են Ուկրաինայի տարածք։