Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին տեղեկացնել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մտադրության մասին. հայտնում է Fox News- ը:
«Այսօր ես հանձնարարել եմ պետքարտուղար Մայք Պոմպեոյին տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել Իրանի նկատմամբ նախկինում վերացված բոլոր պատժամիջոցները», - ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում:
Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ընդգրկվել է Իրանի հետ միջուկային գործարքի դրույթների մեջ, որը կնքվել է 2015 թվականին, որը նաև հայտնի է որպես Գործողությունների Համապարփակ Համատեղ ծրագիր (JCPOA): Ըստ դրա պայմանների՝ գործարքի առանձին կողմը կարող է լիովին վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե նա գտնի, որ գործարքի պայմանները խախտվել են: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել գործարքից 2018-ին, նրանք հայտարարում են, որ պահպանում են գործարքի մասնակից լինելու իրավունքը`համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի:
Պոմպեոն կմեկնի Նյու Յորք օգոստոսի 20-21-ը, որտեղ նա ծանուցում կուղարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Սահմանափակումները կվերականգնվեն դրանից հետո 30 օրվա ընթացքում: Դրանք կներառեն ուրանի հարստացման արգելքը և 13 տարով կերկարաձգեն Իրանի դեմ սպառազինության էմբարգոն: Պոմպեոն նախատեսում է նաև հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Թրամփի ցուցումներից հետո Պոմպեոն նախազգուշացրել է գործարքի կողմերին`չանտեսել պատժամիջոցները: Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ, եթե նրանք հրաժարվեն Իրանի դեմ սահմանափակումներ կիրառելուց: «Միանշանակ», - պատասխանել է պետքարտուղարը:
«Եթե մենք տեսնենք, որ պատժամիջոցները վերականգնելու ճանապարհին ստեղծվում են խոչընդոտներ, ցանկացած երկիր պատասխանատվության կենթարկվի», - լրագրողներին ասել է Պոմպեոն:
Անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը, համաձայն որի՝ երկարաձգվում էր Իրանի դեմ զենքի էմբարգոն: ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունը կողմ էին էմբարգոյի երկարաձգմանը, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին: Եվս 11 երկիր ձեռնպահ էր մնացել: Էմբարգոն հոկտեմբերի 18-ին: