Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ուրբաթ հեռախոսազրույցում կզգուշացնի, որ Պեկինը պատասխանատվության կենթարկվի, եթե աջակցություն ցուցաբերի Մոսկվային Ուկրաինայում իրավիճակի հետ կապված։ Այս մասին հինգշաբթի Պետդեպարտամենտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է կոչ անել բոլոր երկրներին, հատկապես՝ Ռուսաստանի վրա անմիջական ազդեցություն ունեցողներին, օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր լծակները՝ ստիպելու Մոսկվային՝ դադարեցնել իր ռազմական գործողությունը Ուկրաինայում»: «Մենք կարծում ենք, որ Չինաստանը, մասնավորապես, պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա և պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները, որոնց դավանում է»,- հավելել է Բլինքենը։
«Փոխարենը, Չինաստանը կարծես թե շարժվում է հակառակ ուղղությամբ՝ հրաժարվելով դատապարտել այս ագրեսիան և փորձելով իրեն ներկայացնել որպես չեզոք արբիտր, և մենք անհանգստացած ենք, որ նրանք դիտարկում են Ռուսաստանին ռազմական տեխնիկայով ուղղակիորեն օգնելու սցենարը՝ Ուկրաինայում օգտագործման համար։ Նախագահ Բայդենը վաղը (ուրբաթ օրը) կխոսի նախագահ Սիի հետ, և մենք կհասկացնենք, որ Չինաստանը պատասխանատվություն է կրելու ռուսական ագրեսիային աջակցող իր ձեռնարկած ցանկացած գործողությունների համար»,- ասել է Բլինքենը։