կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 12:54
Քաղաքական

էդ շանտաժի լեզվով չի լինի խոսել, որ հետևներից ընկնելով լինի, հետևներից կընկնեմ, էլի․ քաղաքապետ

Լուսացույցերի կառավարման ծրագրային ապահովման հանձնման-ընդունման աշխատանքների մասին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ավագանու նիստում զեկուցեցին, որ դրա վերաբերյալ ծրագիրը ներբեռնված է համակարգչում։

Քաղաքապետը նշեց, որ պետք է դա ծրագրով լինի քաղաքապետարանում, իրենց պարզապես «դոստուպ» հարկավոր չէ, ակտով հանձնում-ընդունում պետք է արված լինի։

«Երրորդ ամիսն է դրա մասին ենք խոսում, եթե չեն անում ասեք՝ չի անում այդ կազմակերպությունը․․․ էդ շանտաժի լեզվով չի լինի խոսել, որ էդպես հետևներից ընկնելով լինի, հետևներից կընկնեմ, էլի, ու իրենք գիտեն՝ ես ինչ եմ ասում»,-ասաց Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։