Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակ է փոխվել, եւ այժմ հայտնվել են անձինք, որոնց մտքով անցնում է, որ փաստաբան Լուսինե Սահակյանին կարող են համոզել հետ կանգնել իր գաղափարներից ու սկզբունքներից, եւ չիրականացնել կոնկրետ անձանց պաշտպանություն։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուսինե Սահակյանը, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ դեպքի մասին է խոսքը.հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
«24 տարի զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, փաստաբան եմ։ Առաջին իսկ տարուց ներկայացրել եմ շատ մարդկանց, այդ թվում քաղբանտարկյալների շահեր, տարաբնույթ մեղադրաքներով, տարաբնույթ պատկերացումներով, ուղղվածությամբ, տարբեր գաղափարների տեր մարդկանց։ Ոչ ոքի մտքով չի անցել փորձել ինձ հետ պահել որեւէ անձի պաշտպանությունն իրականացնելուց, առավել եւս շանտաժի լեզվով խոսելով։ Մարդիկ, այդ թվում իշխանությունները, գիտակցել են, որ դա անիմաստ զբաղմունք է, ու նման քայլից զերծ են մնացել։
Ժամանակները փոխվել են։ Հայտարարվում է, որ «սիրո» ու «հանդուրժողականության» հեղափոխություն է եղել, այդպես է հայտարարվում։ Իրավիճակ է փոխվել, եւ այժմ հայտնվել են անձինք, ում մտքով անցնում է, որ ինձ կարող են համոզել հետ կանգնել իմ գաղափարներից ու սկզբունքներից, եւ չիրականացնել կոնկրետ անձանց պաշտպանություն։
Ուզում եմ բոլորն իմանան` ինձ հետ շանտաժի լեզվով արգելվում է խոսել, արձագանքը հակառակ է լինելու, ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել։ Սկզբունքներս ու գաղափարներս երբեք չեմ փոխելու ու կանգնած եմ մնալու պաշտպանյալներիս կողքին։
Գրառմանս հետ կապված խնդրում եմ դեռ հարցեր չտալ։ Հուսով եմ մարդիկ կսթափվեն ու կգիտակցեն, որ փաստաբանները իրենց հետագայում կրկին պետք են գալու։
Ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը»։