Հացի գնաճն իրականում ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ունենք հացահատիկի ծավալների լուրջ խնդիր: Նա նաև նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված էական վտանգ կա, որ հացահատիկի արտադրությունը կկրճատվի, իսկ դա բերելու է գնաճի: