|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մինչ կառավարությունը ձեռքեր լվացել, մի կողմ է քաշվել՝ հասարակությանը թողնելով իր հոգսերի հետ, գնաճը Հայաստանում գնալով ահագնանում է: Այն ընդհուպ մոտեցել է նախատեսված թիրախի վերին սահմանին, իսկ սննդամթերքի դեպքում գնաճի ծանրությունը: Ոչինչ, որ մարդիկ ամեն օր առերեսվում են իրենց սոցիալական վիճակի վատացման և աղքատության խորացման փաստի հետ:
Հունվարին Հայաստանում միջին աշխատավարձի անկում է գրանցվել, այն էլ բավական շոշափելի 3,8 տոկոսով: Մասնավոր հատվածում կրճատումն ավելի մեծ է եղել, միջին աշխատավարձը նվազել է 5,4 տոկոսով:
Գնաճի ակտիվացումը Հայաստանում նոր չի սկսվել: Այդպես է դեռևս անցած տարվա վերջից: Այսօր էլ գնաճը շարունակում է պահպանվել ու գրոհել ապրանքային շուկաները:
Սկսենք սննդամթերքից, յուղերը և ճարպերն այս տարվա փետրվարին շուրջ 20 տոկոսով ավելի թանկ են եղել, քան անցած տարի էին:
20 տոկոսը, անշուշտ, լուրջ գնաճ է, բայց դա չէ այդ խմբում ընդգրկված ապրանքների թանկացման ամբողջ հմայքը: Թանկացումների ամբողջ հմայքը երևում է առանձին ապրանքատեսակների դեպքում»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: