|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց, որ ընդդիմադիր հայացքներով քաղաքացու՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարված խոշտանգման դեպքով, գործող վարչախումբը բացեց «Օվերտոնի պատուհանը», որը, ըստ փաստաբանի, բումերանգի էֆեկտ է ունենալու։
« Մոռանում են, որ ամեն ինչ տիեզերքում պտտվում և վերադառնում է։ Այն, ինչը կատարվեց, բոլոր սահմաններից դուրս էր․ նմանատիպ վախ կարող էր ունենալ քաղաքացին, երբ գերի է ընկնում ադրբեջանական զորքին, իսկ հիմա, երբ քաղաքացին, որը բերման է ենթարկվում կամ որին հրավիրում են ոստիկանություն, գնալու է այն մտավախությամբ, որ կարող են իրեն խոշտանգել», -ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանները պետք է անմիջապես ձերբակալվեին և ցուցմունք տային առ այն, թե դեպքը ոնց կատարվեց։ Ըստ Սերգեյ Հարությունյանի՝ կատարվածը կազմակերպված էր․ «Վստահ եմ, որ խոշտանգողները նաև իրավապահներ են եղել»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։