|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դոլարի փոխարժեքի նվազումն ունենալու է բացասական տնտեսական հետևանքներ, այս մասին Factor TV-ի հետ զրուցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ դոլարի փոխարժեքի նվազումն առաջին և մեծ հարվածը հասցնելու է արտահանման և ՏՏ ոլորտներին։ «Տուժելու են այն ոլորտները, որոնք իրենց շրջանառությունը կատարում են դոլարով։ Խնդիրներ կան ՏՏ ոլորտում․ շատերը Հայաստանից դուրս են գալիս։ Խնդիրը վաղուց է և այս վերջին արժևորումն էլ ավելի է վատթարացնելու վիճակը»,- նշեց պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանի կարծիքով տնտեսության վրա դոլարի փոխարժեքի նվազման բացասական ազդեցությունը մեղմելու համար, կառավարությունը պետք է սկսի գործիքակազմ կիրառել՝ չպասելով ավելի վատ սցենարի։ «Դոլարի նվազումը տնտեսական հետևանքներ է ունենալու, կառավարությունն անելիքը չպետք է հրի և գցի ԿԲ-ի գրպանը»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ վերջին շաբաթներին դրամ-դոլարի փոխարժեքը շարունակաբար նվազում է։ Այսօրվա դրությամբ տարադրամի կետերում դոլարի առքը կազմում է միջինում 386.5 դրամ, իսկ վաճառքը՝ 390.5 դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։