|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մարիուպոլը կազատվի ազգայնամոլներից, քանի որ Կիեւը շահագրգռված չէ իր զինվորականների կյանքը պահպանելու հարցում:
Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս Ուկրաինայի իշխանություններին հայտնել է Մարիուպոլից Ուկրաինայի՝ զենքը կամավոր վայր դրած զինվորականների դուրս գալու հնարավորության մասին: Այդ թվում նման առաջարկ արվել է ապրիլի 5-ի առավոտյան։
Ընդ որում՝ Կիևի իշխանությունները այդ առաջարկներն անընդհատ անտեսում են։
«Հաշվի առնելով Կիևի անհետաքրքրվածությունը իր զինծառայողների կյանքերի պահպանման հարցում, Մարիուպոլը կազատվի ազգայնամոլներից ռուսական զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումների կողմից», - հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: