|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կանադան պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմի» և «Ռոսնեֆտի» 10 հիմնական աշխատակիցների և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ համաձայն Հատուկ տնտեսական միջոցառումների կանոնակարգի՝ ի պատասխան Ռուսաստանի հրահրած և չարդարացված ներխուժմանը Ուկրաինա: Այս նոր միջոցները սահմանափակումներ են մտցնում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի երկու կարևոր ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» 10 հիմնական ներկայացուցիչների նկատմամբ»,- ասվում է զեկույցում։
Պատժամիջոցների ցուցակում ավելացվել են նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի անունները։