|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կանադան սեպտեմբերի 8-ին պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող շուրջ 20 մլրդ դոլարի ապրանքների նկատմամբ՝ արձագանքելով Վաշինգտոնի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերի վերջին փուլին։
Ինչպես փոխանցում է Associated Press-ը, նոր սահմանափակումները վերաբերում են հարյուրավոր ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ պողպատին, ալյումինին, պանրին, կենցաղային տեխնիկային, հագուստին, կոսմետիկային և գյուղատնտեսական սարքավորումներին։ Մաքսատուրքերի դրույքաչափերը կազմում են 15%, 25% կամ 50%՝ կախված ապրանքի տեսակից։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պահանջները կարող են վնասել Կանադայի առանցքային արդյունաբերական ճյուղերին և սահմանափակել երկրի տնտեսական անկախությունը։ Նրա խոսքով՝ Օտտավան պատրաստ է պաշտպանել իր տնտեսությունն ու ազգային շահերը։