Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
British Petroleum ընկերությունը «Ռոսնեֆտի» հետ պայմանագիր կնքելուց հետ լուրջ խնդիրների ունի Ադրբեջանի հետ: Այդ գործարքը, ըստ արդբեջանական պետական նավթընկերության` SOCAR-ի, հնարավորություն կտա Կրեմլին բրիտանական ընկերության միջոցով անուղղակի ազդեցություն ունենալ Ադրբեջանում էներգակիրների արդյունահանման վրա:
Корреспондент-ը, մեջբերելով Times-ին, նշում է, որ ներկայումս ВР-ն տնօրինում է «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 20 տոկոսը, բրիտանական ընկերության երկու ներկայացուցիչ ընդգրկված են ռուսական գործընկերոջ տնօրենների խորհրդի կազմում, իսկ ВР-ն կունենա ռուս տնօրեն:
«Սա ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր է, այլ նաեւ` քաղաքական եւ ազգային անվտանգության: SOCAR-ը չափազանց անհանգստացած է»,- հայտարարել է Ադրբեջանի նավթագազային բնագավառի անանուն ներկայացուցիչ:
Ըստ պարբերականի` ադրբեջանական իշխանությունները տագնապով են հետեւում, թե ինչպես է Ռուսաստանը ուժեղացնում իր ազդեցությունը տարածաշրջանում: Բանը հասել է նրան, որ ВР-ի ղեկավար Ռոբերտ Դադլին անձամբ ժամանել է Բաքու եւ նախագահ Իլհամ Ալիեւին վստահեցրել, որ բրիտանական ընկերությունը նախկինի պես շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանում իրականացվող իր նախագծերին: