|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաստանի իշխանությունները, ի հեճուկս պաշտոնական Կիևի որոշման՝ հետ կանչելու այդ երկրում իրենց դեսպանին, շարունակում են քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարության մեջ:
«Անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ հետ կանչելու Վրաստանում իրենց դեսպանին: Չնայած այդ որոշմանը, Վրաստանը շարունակում է և շարունակելու է քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային իր հնարավորությունների շրջանակում»,- ասել է նա:
Նա նշել է, որ «ապակառուցողական ընդդիմությունն ու «Միասնական ազգային շարժումը» չեն դադարում փորձեր անել Վրաստանին ներքաշելու պատերազմի ու սադրանքների մեջ»: «Դրանց նպատակը մեր երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսելն է»,- ասել է Դարչիաշվիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին: Այս մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Տելեգրամ»-ի իր էջում: