|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեսպանին Վրաստանից հետ կանչելու որոշումն անընդունելի և չարդարացված քայլ է. հայտարարել է իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Այս որոշումը (Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին) անընդունելի է և չարդարացված, այդ թվում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ Վրաստանն արել է Ուկրաինայի համար վերջին օրերին»,- Կոբախիձեին մեջբերում է ՏԱՍՍ-ը։