կարևոր
436 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-16 16:06
Հասարակություն

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսելի է. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսելի է. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

Անկեղծ ասած՝ հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքն ընդամենը լրագրողի արած արտահյատությունների մասին է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի հաղորդման ժամանակ հնչած արտահայտությունների պատճառով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ կանչելը:

«Մենք Երևանից միշտ լսել ենք, որ Հայաստանը հանձնառու է խոսքի ազատությանը, և ՀՀ ներկայիս ղեկավարությունը սա դարձրել է իր համար առաջնահերթություն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր:

«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- ասված էր հաղորդագրության մեջ: