Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի փոխարեն նշանակվեց տնտեսագետ, Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Միշուստինի թեկնածության մասին լուրերից հետո համացանցի՝ մասնավորապես հայկական և ադրբեջանական տիրույթում սկսեց տարածվել նորանշանակ վարչապետի հայկական արմատներ ունենալու մասին խոսակցություններ:
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զյուֆյուգարովը (Հեյդար Ալիևի օրոք՝ 1998-1999 թթ.) իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Russia Today հեռուստաընկերության և միջազգային գործակալության, Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառմանը: «Ռուսաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքան կլինի մեր թվաքանակը», - գրել էր Սիմոնյանը:
Ադրբեջանցի նախկին պաշտոնյան, գուցե կանխամտածված կամ հիմարորեն, այլ կերպ է արձագանքել այս գրառմանը: Կարծելով, որ «մեր թվաքանակ» արտահայտությունը նշանակում է հայերի թվաքանակը՝ կապված կառավարությունում երկու հայի՝ Միշուստինի և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ծագման հետ, ադրբեջանցի գրում է. «Հայերը կազմում են ՌԴ բնակչության 0.89 %-ը: Եթե Միշուստինը դառնա վարչապետ (գրառումը կատարելու ժամանակ դեռ չէր ընտրվել՝ խմբ.), իսկ Լավրովը պահպանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, ապա կստացվի, որ կառավարությունը կա 2 էթնիկ հայ»:
Իրականում Մարգարիտա Սիմոնյանն այդ թվիթն արել էր այն ժամանակ, երբ դեռ նույնիսկ Մեդվեդևը չէր հայտարարել կառավարության հրաժարականի մասին, իսկ Պուտինն իր ելույթի մի հատվածում անդրադառնում էր Ռուսաստանի դեմոգրաֆիական խնդիրներին և Սիմոնյանի՝ «մեև թվաքանակ» արտահայտությունը վերաբերում է ՌԴ բնակչությանը:
Ինչ վերաբերում է Միշուստինին, ապա վերջինս իրոք ունի բավական մտերիմ հարաբերություններ Հայաստանի և հայերի հետ: 2019 թ. հոկտեմբերին Երևանում WSIT-ի շրջանակում ՌԴ վարչապետն այցելել էր Հայաստան, եղել «Այբ» դպրոցում:
Ֆեյսբուքյան օգտատեր, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական արձագանքին, գրում է. « Միխայել Միշուստինի մայրական կողմից հայ լինելու մասին ինֆոն այս պահին ինֆարկտի է հասցնում ադրբեջանցի օգտատերերին»: