Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի հայ համայնքը հանդես է եկել կոչով, որտեղ, մասնավորապես, ասվում է հետևյալը.
«Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացող ռազմական գործողությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հակամարտող երկրների բնակչության, այլև ողջ տարածաշրջանի, նրա զարգացման և բարգավաճման համար:
Աշխարհի առաջատար պետությունները և կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքից առաջացած լուրջ լարվածությունը և կողմերին կոչ են անում խաղաղություն հաստատել: Չնայած այդ կոչերին, վերջին օրերին Ադրբեջանի գրեթե բոլոր բնակավայրերում բազմամարդ ցույցերի ընթացքում հնչում են ռազմատենչ կոչեր և բաց սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ազգի դեմ:
Ելնելով նրանից, որ հարևան Ադրբեջանը և այնտեղ գործող ռազմատենչ քաղաքացիները կամ կազմակերպությունները բավականին սերտ կապեր ունեն Վրաստանում ապրող որոշ հայրենակիցների հետ, մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանի իշխանությունն ու նրա հովանու ներքո գտնվող խմբավորումները կփորձեն ռազմատենչ և կտրուկ հայատյաց տրամադրությունները արտահանել նաև մեր երկիր:
Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ իրենց ազգայն կամ այլ պատկանելությունից, հատկապես այս բարդ օրերին, ցուցաբերել քաղաքացիական խոհեմություն, զգոնություն և չտրվել սադրանքների:
Վրաստանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը մեր պարտքն է»։