|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի` հուլիսի 11-ի ամփոփիչ հռչակագրում անդրադարձ է եղել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հռչակագրի 67-րդ կետում ասվում է. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հիմնվելով այս սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: