կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 12:07
Քաղաքական

Հակառակ դեպքում կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին

Ընդդիմությունն առաջարկում է թուրք-ադրբեջանական  «Շուշիի հռչակագիրը»  դատապարտող հայտարարությունը ներառել օրակարգում ու կրկին քննարկել այն։ Ինչպես հայտնի է,  ԱԺ գլխադասային հանձնաժողովը, որը կազմավորված է հիմնականում ՔՊ-ական պատգամավորներից, կողմ չքվեարկեց այդ հայտարարությանը։ Այսօր ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, կրկին  բարձրաձայնելով հիշյալ հայտարարության կարևորության մասին, ասաց․ «ԱԺ լռությունն  այս թեմայով կդառնա համաձայնության նշան՝  թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնած պատերզմում պարտության և հետագա անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների, որը, ըստ էության, արտահայտվել է նաև հռչակագրում նախապայմանների ձևով , որում Արցախը դիտարկվում է, որպես Ադրբեջանի մաս, թուրք-ադրբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում են Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում այն  տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ։ Եվ եթե Հայաստանը որոշի այս դժվար պարտված դիրքից ոտքի կանգնել,  ապա միասնական կգործեն մեր դեմ։  Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության  միջավայրի ամրապնդման շահերից»։

Նա նաև ընդգծեց․ «Մեր առաջարկությունն այն  է, որ ներառենք նիստերի օրակարգում  և քննարկենք, որովհետև  անչափ կարևոր հարց է , հակառակ դեպքում՝ կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»։

Մանրամասն՝ տեսանյութում։