|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեյրան Օհանյանը երեկ Ծիծեռնակաբերդում նշել էր, որ Հայաստանը ոչ մի թիզ հող էլ չի տալու Ադրբեջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անդրադառնալով Օհանյանի հայտարարությանը, նշեց, որ նա նման կարծիք է հայտնել որպես պաշտպանության նախարար: «Նա պետության կողմից չի ասել, այլ, որպես պաշտպանության նախարար, իր տեսակետն է ներկայացրել»,- ասաց Հարությունյանը:
Դիտարկմանը, որ Ղարաբաղն էլ դեմ է Մադրիդյան սկզբունքներին և մինչ օրս չի ստորագրել դրանց տակ, նա պատասխանեց, որ Ղարաբաղը մի փոքր այլ տեսակետ ունի` հարցի հետ կապված, դիվանագիտություն է:
Մյուս կողմից, ըստ Հարությունյանի, հիմա Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել չի ստացվի: Ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել, մինչև վստահության մթնոլորտը չվերականգնվի, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: