կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 12:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական մեծամասնությունը վավերացնում է Շուշիի համաձայնագիրը և սպասարկում թշնամու շահերը․ Ի․ Սաղաթելյան

Տապալելով Շուշիի հռչակագիրը դատապարտող բանաձև ընդունելու ՀՀ ԱԺ արտահերթ նիստը՝ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ և առնչություն չունի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ, սա ևս մեկ փաստ, որ տեսնեն ու համոզվեն»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ կարևորագույն հարցի հետ կապված քաղաքական մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը։ Ընդդիմության առաջին նախաձեռնությունը սահմանազատման և սահմանագծման առիթով էր, երբ քաղաքական մեծամասնությունը պատճառաբանեց, որ հայտարարության մեջ կան ներքաղաքական գնահատումներ, և այդ պատճառով իրենք չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին։

Երկրորդ հայտարարությունը վերաբերում էր 2021 թ-ի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմաքաղաքական դաշինքը դատապարտող բանաձև ընդունելուն, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ հռչակագիրը վավերացվել էր Ադրբեջանիև Թուրքիայի խորհրդարանների կողմից, նշեց Իշխան Սաղաթելյանը, և ՀՀ Ազգային ժողովն, իբրև առաջնային մանդատ ստացած պետական կառույց, պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ։

« «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը գրված էր, որ օկուպացված Շուշիում գրված փաստաթուղթը անընդունելի է մեզ համար։ Եվ քաղաքական մեծամասնությունը, առանց որևէ լուրջ փաստարկի բոյկոտեց նիստը, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացասական եզրակացություն տվեց այս նախագծին»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութով․